Այսօր: Շաբաթ, 25 Մարտի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈԼԻԲԴԵՆԻ ԱՇԽԱՐՀ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 6-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման» թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ի գրությունը, որոշման նախագծի քվյարկության արդյունքներով  11  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ին շահագործական հետախուզում կատարելու համար, 1 տարի 8 ամիս ժամկետով, տրամադրել 51.0136հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 30000 ՀՀ դրամ տարեկան վճարով, որից՝ 

  1) 16.4227 հեկտարը արոտավայր, այլ հողատեսք /09-004-0554, 09-004-0104/,

  2) 7.4668 հեկտարը այլ հողատեսք /09-004-0112, 09-004-0103, 09-004-0554, 09-004-0553/,

  3) 6.1887 հեկտարը արոտավայր, այլ հողատեսք /09-004-0553, 09-004-0112, 09-004-0103,09-004-0554/,

  4) 17.3550 հեկտարը արոտավայր, այլ հողատեսք /09-004-0554, 09-004-0102/,

  5) 3.5804 հեկտարը այլ հողատեսք /09-004-0554, 09-004-0103, 09-004-0552/:

2.  Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.53 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner