Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով «ԷՅԷՄԷՆ» ՍՊԸ տնօրեն՝ Արևհատ Սահակյանի 2020 թվականի փետրվարի 28-ի գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքային սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 1-ին հարկից 19.7քմ մակերեսով տարածքը (համաձայն հատակագծի), 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել «ԷՅԷՄԷՆ» ՍՊԸ-ին՝ հաշվապահական ծառայությունների մատուցման նպատակով և ամսական վարձավճար սահմանել 5000 ՀՀ դրամ:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |