Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագիր N 2
 
ԱնվանումՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

Սիսիան համայնքի 2023-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը ներառում է այն հիմնական ուղղությունները, որոնց վրա առաջիկա հինգ տարում պետք  է սևեռված լինի համայնքային իշխանության ուշադրությունը: Դրանք են համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը, անվտանգային խնդիրները, քաղաքացիական պաշտպանության միջոցառումները, զարգացման ուժեղ և թույլ կողմերը: Մեր տեսլականն է Սիսիան խոշորացված համայնքը դարձնել բարեկարգ ենթակառուցվածքներով, գրավիչ և հարմարավետ պայմաններով, ներդրումների և գործարարության համար նպաստավոր միջավայրով բնակավայր: Մեր տեսլականը իրագործելու համար անհրաժեշտ է հետևողականորեն լուծել համայնքի բոլոր հիմնախնդիրները՝ պահպանելով առաջնահերթությունները, ապահովելով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում: Հետպատերազմական իրավիճակը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում անվտանգային հիմնախնդիրներին, քաղաքացիական պաշտպանությանը, բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Առաջիկա հինգ տարիներին համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում է լինելու ոռոգման և խմելու ջրի համակարգի հիմնանորոգման և նորով փոխարինելու, համայնքում էներգոարդյունավետության բարձրացման ծրագրերի, զբոսաշրջային գրավչության, հանրային տրանսպորտի գործարկման, քաղաքացիական պաշտպանության, համայնքային շենքերի և շինությունների բարոյական և ֆիզիկական մաշվածության, բազմաբնակարանային բնակելի  շենքերի և տանիքների նորոգման, աղբահանության, համայնքի մշակութային և մարզական կյանքի ակտիվացման հիմնախնդիրները: Սիսիան համայնքի հնգամյա զարգացման  ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել համայնքի բնակիչների կարծիքներն  ու առաջարկությունները, կատարվել են այցելություններ համայնքի բնակավայրեր, խորհրդակցություններ են հրավիրվել համայնքում գործող ՀԿ-ների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների հետ: Հավատացած եմ, որ համայնքային իշխանության շահագրգիռ կողմերի և հասարակության լայն շերտերի միջև համագործակցության և բարձր ընկալման շնորհիվ ունենալու ենք լուրջ առաջընթաց և անվտանգ ու ապահով Սիսիան համայնք:

Ժամանակահատված12/09/2023 - 31/12/2027
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ) «ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(373.27 Կբ)
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner