Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը և Ալիկ Վալերիկի Հայրապետյանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարվող փոփոխությանը և քաղաքացի Ալիկ Վալերիկի Հայրապետյանին վարձակալության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության հողեր կատեգորիայի արոտներից 0.0746հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |