Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 5-րդ մասով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 66(Ն) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Վարչական բյուջեի ծախսային մասի 09 բաժնի 5-րդ խմբի 1-րդ դասի /Արտադպրոցական կրթություն/ ծրագրի 4511 /Սուբսիդիա/ հոդվածը նվազեցնել 1500.0 հազար դրամով:
2. Վարչական բյուջեի ծախսային մասի 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի /Նախադպրոցական կրթություն/ ծրագրի 4511 /Սուբսիդիա/ հոդվածը նվազեցնել 1580.0 հազար դրամով:
3. Վարչական բյուջեի ծախսային մասի 01 բաժնի 3-րդ խմբի 3-րդ դասի /Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ ծրագրի 4232 /Համակարգչային ծառայություններ/ հոդվածն ավելացնել 79.0 հազար դրամով:
4. Վարչական բյուջեի ծախսային մասի 08 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի /Հանգիստ, մշակույթ և կրոն/ ծրագրի 4237 /Ներկայացուցչական ծախսեր/ հոդվածն ավելացնել 1501.0 հազար դրամով, 4269 /Հատուկ նպատակային նյութեր/ հոդվածն ավելացնել 1500.0 հազար դրամով: |