Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 87-Ա որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն հավելվածի, անհատույց օգտագործման հանձնել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ հետագա շահագործման նպատակով: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |