Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սիսիանի համայնքի էլեկտրոնային հերթապահ քարտեզում որպես անհայտ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասը`(ծածկ.09-006-0324-0092) 0.236հա ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |