Այսօր: Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 46
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՍԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 44-րդ կետի ը) ենթակետը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 572-Ա հրամանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2019 թվականի նոյեմբերի 8-ի օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/610 թույլտվությունն ու 2019 թվականի նոյեմբերի 8-ի N Լ-610 լեռնահատկացման ակտը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020 թվականի հուլիսի 1-ի թիվ 80 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկը, «Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի գրությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  կողմ,  դեմ,  ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողեր կատեգորիայի այլ հողատեսքերից 0.5690հա  հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ:

2.  Սույն որոշման 1-ին կետով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ փոխադրված 0.5690հա հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլատվություն ունեցող իրավաբանական անձ՝ «Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ-ին ընդերքօգտագործման նպատակով, 25 տարի ժամկետով, տարեկան 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.83 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner