Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով ու 92-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ ՎՏ/14.2/18374-2021 գրությունը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. Տալ համաձայնություն Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ COVID համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային ծրագրի համաֆինանսավորմանը` ծրագրի ընդհանուր արժեքի մինչև 22%-ի չափով։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին դրամաշնորհի կարգով տրամադրվող ֆինանսական միջոցները տեղադրել գանձապետարանում՝ բացելով արտաբյուջետային միջոցների հաշիվ: 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |