Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 19-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2019 թվականի մայիսի 07-ի թիվ 06//02698-2019 գրությունն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Առաջադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհուրդների անդամներ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |