Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարվող փոփոխությանը և համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.01872հա և գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա տնկարկ 0.0207հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |