Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, համայնքի ավագանու կանոնակարգին համապատասխան ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Ստեղծել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի Սիսիանի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել անհատական կազմը՝ համաձայն հավելված1-ի: 2. Ստեղծել ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Սիսիանի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի: 3. Ստեղծել իրավական և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի ու արտաքին կապերի Սիսիանի համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելված 3-ի: |