Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով, Սիսիան համայնքի ավագանու կանոնակարգի 86-րդ և 89-րդ կետերով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 09-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ստեղծել Սիսիան համայնքի ավագանու հետևյալ մշտական հանձնաժողովները և հաստատել դրանց անհատական կազմը՝
1.1 Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով.
1) Բելլա Մաքսիմի Թամրազովա,
2) Նախշուն Լևոնի Յազուլյան, 3) Լուսինե Համլետի Բաբայան, 4) Հասմիկ Գևորգի Ազոյան,
5) Անահիտ Շավարշի Պետրոսյան
1.2 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով.
1) Հրաչյա Մարտիկի Դանիելյան, 2) Անիկ Մարտունիկի Գրիգորյան, 3) Անահիտ Աշոտի Գևորգյան, 4) Հասմիկ Գևորգի Ազոյան, 5) Գևորգ Վիլիկի Գևորգյան,
1.3 Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով.
1) Տիգրան Հովհաննեսի Համբարձումյան, 2) Աշոտ Բաբիկի Աղաջանյան, 3) Գևորգ Վիլիկի Գևորգյան, 4) Հայկ Հոկտեմբերի Հակոբյան,
5) Գրիշա Մկրտիչի Բաբայան,
1.4 Գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողով.
1) Արմենակ Վարուժանի Միրզախանյան, 2) Անահիտ Շավարշի Պետրոսյան, 3) Միշիկ Արծրունու Ղազարյան,
4) Արայիկ Անդրանիկի Սուլեյմանյան,
5) Տիգրան Ռոբերտի Հովսեփյան:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |