Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Սիսիանի անձնագրային բաժանմունքի թիվ 22/46-951 գրությունը, որի համաձայն Կամո Սլավիկի Լոթոնցը ընտանիքի երկու անդամների հետ հաշվառված է 1-ին փողոց 3-րդ շենքի թիվ 2-րդ հասցեի բնակարանում և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 1-ին փողոց 3-րդ շենք թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը (բնակարանը, վկ. 14112017-09-0023) նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Կամո Սլավիկի Լոթոնցին, Հեղնար Մարտիկի Սարգսյանին և Սվետա Կամոյի Լոթոնցին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին`ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |