Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Վրեժ Դավթի Սարգսյանի 2021 թվականի օգոստոսի 5-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող (НИВА) մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը, 3 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Բալաք բնակավայրի բնակիչ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Դավիթ Սարգսյանի որդի Վրեժ Դավթի Սարգսյանին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, տարեկան 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: