Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշման թիվ 6 հավելվածի 39-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով, «104000» թիվը փոխարինել «208000» թվով,
2) որոշման թիվ 7 հավելվածի 22-րդ տողի «Հաստիքային միավորի քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով, «208000» թիվը փոխարինել «312000» թվով,
3) որոշման թիվ 8 հավելվածի 36-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակի «4» թիվը փոխարինել «6» թվով, «416000» թիվը փոխարինել «624000» թվով,
4) որոշման թիվ 9 հավելվածի 17-րդ տողի «Հաստիքային միավորի քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով, «208000» թիվը փոխարինել «312000» թվով,
5) որոշման թիվ 10 հավելվածի 8-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով, «104000» թիվը փոխարինել «208000» թվով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: