Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «Զորաքար» ՓԲԸ-ի 2018 թվականի հուլիսի 20-ի դիմումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դաստակերտ բնակավայրում գտնվող, «Զորաքար» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀԷԿ-ի բարձր ճնշման խողովակաշարի սպասարկման նպատակով, 25 տարի ժամկետով, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ 0.9806հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից /ծածկ.09-004-0002-0007/, բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.0997հա /ծածկ. 09-004-0534-0002/ և 0.3383հա /ծածկ. 09-004-0505-0002/, սահմանել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |