Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին» թիվ 089-Ա որոշումը:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |