Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 572-Ա հրամանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2019 թվականի նոյեմբերի 8-ի օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/610 թույլատվությունը ու 2019 թվականի նոյեմբերի 8-ի N Լ-610 լեռնահատկացման ակտը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը և «ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ-ի տնօրեն՝ Արա Գասպարյանի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարվող փոփոխությանը և համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողեր կատեգորիայի այլ հողատեսքերից 0.5690հա ու պետական սեփականություն հանդիսացող ջրային հողեր նպատակային նշանակության գետեր-գետակներ գործառնական նշանակությամբ 0.4503հա հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |