Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 1-ին մասով ու «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի: 3. 2023 թվականի մայիսի 2-ից դադարեցնել` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» (գրանցման համար՝ 88.181.996901, տարեթիվ՝ 2017թ.) և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանի աշխատակազմ» (գրանցման համար՝ 88.181.937696, վկայական N 01Բ1087696) համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
4. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 3-րդ կետում նշված հիմնարկների գույքը «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |