Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 27-ի նիստի օրակարգը.
1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 103-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 08-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 21(Ա) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բնունիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0.0097հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0.0010հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին: 9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Արևիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0.1047հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին: 10. «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Սիսիանի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուի նշանակմանը համաձայնություն տալու մասին: |