Աշխատանքային առաջին խորհրդակցության օրակարգային հարցերն էին 2020 թվականին կատարված և 2021 թվականին նախատեսված աշխատանքների քննարկումը: Համայնքի ղեկավարը նախ շնորհակալություն հայտնեց համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում և պատերազմական դժվարին օրերին աշխատակազմի, վարչական ղեկավարների և համայնքային կառույցների կողմից կատարված ահռելի մեծ աշխատանքի համար: Միաժամանակ հանձնարարականներ տրվեց բաժնի պետերին այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.
1. սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից հայտարարվող մրցույթներին հայտեր ներկայացնելը,
2. տարեկան աշխատանքային ծրագրերի կազմումը, ծրագրերի կատարման հստակ մոտեցումները և դրանց ընթացքին հետևելը,
3. աշխատանքում առավելագույն արդյունքների գրանցումը,
4. հարկերի հավաքագրումը,
5. հանձնարարականների կատարմանը և ժամկետներին հետևելը,
6. համայնքային, ֆիզիկական անձանց պատկանող և բնակավայրերում առկա գույքի (հող, շենք-շինություններ) հաշվառումը, ճիշտ կառավարումը,
7. համայնքի բնակիչների խնդիրների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումները,
8. բաժիններում առկա խնդիրները և ընթացիկ աշխատանքները:
Համայնքի ղեկավարն աշխատակազմի բաժնի պետերին հանձնարարեց հետևել բաժինների գործառույթների իրականացմանը, աշխատել օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել հողային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, հողատարածքների ճշգրտման աշխատանքներ իրականացնմանը: Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ հետպատերազմյան խնդրաշատ տարին պետք է սկսել առավել մեծ պատասխանատվությամբ, անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները և ժամանակին ու ճիշտ մոտեցմամբ լուծում տալ դրանց:
Քննարկվեցին նաև բաժնի պետերի կողմից հնչեցված հարցերը և առաջարկները: |