Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 14-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և այն Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և դրանք ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և այն կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և այն աճուրդով վաճառելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 3.92951հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 07-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: |