| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   11   կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ  Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 20-ի նիստի օրակարգը.  1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
 3.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կողմից 2019 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
 4.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
 5.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 21(Ա) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
 6.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին:
 7.    Հայաստանի Հանրապետությանը հողամասեր նվիրելու մասին:
 8.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
 9.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
 10.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 15-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
 11.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի քաղաքային գրադարան» հիմնարկը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու մասին:
 12.   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Սիսիանի համայնքի կողմից ներդրումային ծրագիր ներկայացնելու և այդ նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին:
 |