Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Համայնքային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 21(Ա) որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 2-րդ կետի թիվ 1, 2, 3, 4, 6, 7, 8, 11, 12 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 հավելվածների: