Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
- Անշարժ գույք նվիրելու մասին:
- Անշարժ գույք նվիրելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 27-ի «Սիսիան քաղաքում 2018 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին» թիվ 35-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին:
|