Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3)-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 26(Ն) որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1.2018 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը. 1) Ն.Ստեփանյան 17/1 հասցեի 400 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ.26072017-09-0022, ծածկ. 09-006-0036-0010, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 342դրամ) 136800 ( հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 2) Խանջյան 61/11 հասցեի 600 քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ.16072014-09-0004, ծածկ. 09-006-0227-0044, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ երկհարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով, 3) Լալայան 1/3 հասցեի 100 քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.23102017-09-0031, ծածկ. 09-006-0041-0067, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 52800 (հիսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով, 4) Հ.Ազոյան 30/1 հասցեի 300 քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.23102017-09-0033, ծածկ. 09-006-0246-0015, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 158400 (հարյուր հիսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով: 5) Հ.Ազոյան 2/1-2 հասցեի 250 քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ.22092017-09-0009, ծածկ. 09-006-0240-0020, կադաստրային արժեքը 1քմ հողամասի՝ 528 դրամ) 132000 (հարյուր երեսուներկու հազար ) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպասարկման կետ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|