Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, նկատի ունենալով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության 2017թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 36/648 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոց 67/1 հասցեի 2102քմ հողամասը (վկ.համ. 15112017-09-0024, կադ. համ. 09-006-0106-0015) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ բարեկարգման և սպասարկման նպատակով: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |