Խորհրդակցության օրակարգում առաջնահերթ էր 2018 թվականին կատարված և 2019 թվականին նախատեսված աշխատանքների քննարկումը: Միաժամանակ խոսվեց այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են. 
1. աշխատանքում առավելագույն արդյունքների գրանցումը, 
2. սուբվենցիոն և ներդրումային ծրագրերը, 
3. հարկատուների բազաների ճշտումները, 
4. հարկատուներին ժամանակին ծանուցելը և հետագա գործընթացներին հետևելը, 
5. հանձնարարականների կատարմանը և ժամկետներին հետևելը, 
6. գույքագրման արդյուների ամփոփումը, դրա հետ կապված խնդիրների ճիշտ լուծումները, 
7. ՆՈՒՀ-երում սննդի մատակարարումը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահանջների խիստ պահպանումը, 
8. համայնքի բնակիչների խնդիրների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումները, 
9. բաժիններում առկա խնդիրները և ընթացիկ աշխատանքները:  
Համայնքի ղեկավարն աշխատակազմի բաժնի պետերին հանձնարարեց հետևել բաժինների գործառույթների իրականացմանը, աշխատել օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Հորդորեց մասնավորապես հետևողական լինել հարկերի հավաքագրման նկատմամբ, պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել ՆՈՒՀ-երում ջերմաստիճանի, հաճախումների և սննդի մատակարարման վերաբերյալ, բնակավայրերում կատարել անասնագլխաքանակի և թռչունների հաշվառում, մեծ ուշադրություն դարձնել հողային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, հողատարածքների ճշգրտման աշխատանքներ իրականացնել: Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները և լուծում տալ դրանց ժամանակին և պատշաճ կերպով:  |