Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստաանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, 65-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ և զ կետերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. «Սառնակունքի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 88.210.01076) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համար՝ 88.210.00891):
2. Սահմանել, որ «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Սառնակունքի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը և «Սառնակունքի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:
3. Հաստատել «Սառնակունքի համայնքի նախադպոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների,ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ՝ վիճարկվող պարտավորությունները) «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը:
4. Հաստատել «Սառնակունքի համայնքի նախադպոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված միացման պայմանագիրը, միացման կարգն ու պայմանները՝ համաձայն միացման պայմանագրի:
5. Հաստատել «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
6. Ուժը կորցրած ճանաչել Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 15-ի թիվ 037-Ա որոշումը հաստատելու, «Սիսիանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու և կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին» թիվ 022-Ա որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: