Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով և նկատի ունենալով «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Զեղչել «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաների ուսման վարձավճարի պարտքը 2017-2018 թվականների ուսումնական տարվա համար 130500 դրամի չափով, որից՝ վոկալ բաժնի 7-րդ և 1-ին դասարանի սաներ Տիգրան և Հայկ Մինասյաններ՝ 63000 դրամ, քանոնի բաժնի 1-ին դասարանի սան Մարգարիտա Առաքելյան՝ 31500 դրամ, դաշնամուրի բաժնի 4-րդ դասարանի սան Նանե Դանիելյան՝ 36000 դրամ: 2. Սիսիանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին՝ կազմակերպությանը տրամադրել փոխհատուցում զեղչված գումարի չափով: 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |