| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   10   կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ  Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 12-ի նիստի օրակարգը.  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
 3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2019 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին:
 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագոծման սխեմաները հաստատելու մասին:
 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 08-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն և հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Վաղատին բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 07-ի թիվ 18-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
 |