Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 12-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 44-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ենթակայության կազմակերպության մատուցած ծառայության դիմաց հաշվարկված վարձավճարի զեղչման մասին: 5. Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին: |