ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԱՇՈՏԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՇՈՏԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՓԲԸ-Ն, ԲՌՆԱԿՈԹԻ, ՇԱՂԱՏԻ, ՇԱՔԻԻ, ԴԱՐԲԱՍԻ, ԱՂԻՏՈՒԻ, ՈՒՅԾԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդված 1-ին մասով, 64-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը հավանություն տալու մասին» թիվ 54 արձանագրային որոշումը ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով __ կողմ, ___ դեմ, ___ ձեռնպահ 1. 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին միավորված նախկին՝ Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ն, Բռնակոթի, Շաղատի, Շաքիի, Դարբասի, Աղիտուի, Ույծի, Նորավանի, Անգեղակոթի համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունները միացման ձևով վերակազմակերպել Սիսիանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ: 2. «Շաղատի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա078720) և «Անգեղակոթի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա071787), համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071185) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի: 3. «Աղիտուի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա088922), «Նորավանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա1095868) և «Դարբասի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա074399) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071182) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի: 4. «Ույծի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա072269) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ն (պետ.գրանցման համար 02Ա045708), Հացավանի, Թասիկի, Տորունիքի, Բնունիսի և Տոլորսի նախադպրոցական ուսումնական խմբերը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071184) և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 3-ի: 4. «Բռնակոթի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա071189) և «Շաքիի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» (պետ. գրանցման համար 03Ա084459), համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի ԹԻՎ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետ. գրանցման համար 03Ա071183)և հաստատել կանոնադրությունը՝ համաձայն հավելված 4-ի: 6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտի համաձայն: 7. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող ՀՀ օրենքով սահմանված գուրծառույթների իրականացումը: |