Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 84
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ և 689-րդ  հոդվածներով, հիմք ընդունելով  Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի գրությունն  ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,  -   դեմ,  -  ձեռնպահ  

1. «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի արագ մեկնարկի միջոցառումների բաղադրիչի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և նախկին Նժդեհ համայնքի միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված նվիրաբերության թիվ D-021017/2-21 պայմանագրով ձեռք բերված CELEMAK 5 RAKE մակնիշի խոտի մամլիչը՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, MAX LG 15 մակնիշի խոտհնձիչը՝ 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ  և Bomet մակնիշի հողաֆրեզը՝ 1193000 (մեկ միլիոն մեկ հարյուր  իննսուներեք հազար) ՀՀ դրամ անհատույց տրամադրել Նժդեհ բնակավայրի բնակիչներին՝ իրականացնելու իրենց գյուղատնտեսական աշխատանքները:

2. Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավարին՝

1) ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի պահեստավորումը, բնակիչներին տրամադրումը, կանոնակարգված շահագործումը և սպասարկումը,

2) սույն որոշման մասին պատշաճ կերպով ծանուցել Նժդեհ բնակավայրի բնակիչներին՝ բնակավայրում ժողովի միջոցով և որոշման պատճենը փակցնել բնակավայրի վարչական շենքի տեսանելի վայրում:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner