|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 12  դեկտեմբերի  2017 թվականի N 18(Ն)
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով հանայնքի ղեկավարի առաջարկը, քվեարկության արդյունքներով   15  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի  համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
 4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները՝ համաձայն հավելված 4-ի:
 5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սանիտարական մաքրման կարգը՝ համաձայն հավելված 5-ի:
 6.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
 | 
| 
 | Կողմ -15  ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (59.00 Կբ)
 հավելված1 |  |  | (31.00 Կբ)
 հավելված2 |  |  | (81.00 Կբ)
 հավելված3 |  |  | (109.00 Կբ)
 հավելված4 |  |  | (50.50 Կբ)
 հավելված5 |  |  | (28.50 Կբ)
 հավելված5.1 |  |  | (190.59 Կբ)
 հավելված5.2 |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |