Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը և «ԱՐԹ-ՄԵՍ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Մեսրոպ Սլավիկի Հովհաննիսյանի 2019 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարվող փոփոխությանը և իրավաբանական անձին ենթավարձակալության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.119հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |