Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը,
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2021թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի թվով 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանների կանոնադրությունները նոր խմբագրությամբ շարադրելու մասին» թիվ 592-Ա որոշումը: 2. Հաստատել «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
3.Հաստատել «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:
4.Հաստատել «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 3-ի:
5.Հաստատել «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 4-ի:
6.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |