|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 12  դեկտեմբերի  2017 թվականի N 16(Ն)
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  15  կողմ,  -   դեմ,  -  ձեռնպահ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի: 2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
 3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
 4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2018 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:
 5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2018 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:
 6. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
 | 
| 
 | Կողմ -15  ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (93.50 Կբ)
 հավելվածներ |  |  | (57.50 Կբ)
 հավելված3 |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |