Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 981-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն և 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 2081-Ն որոշումներն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերն առաջարկված փոխհատուցման գումարներով օտարելու Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |