Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և այն կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի «արդյունաբերության օբյեկտների հողեր» բառերը փոխարինել «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր» բառերով,
2) որոշման 2-րդ կետի «արդյունաբերության օբյեկտների հողեր» բառերը փոխարինել «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր» բառերով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: