Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սառնակունք բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն», «Է. Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց», «Ա. Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն», «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց», «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց», «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» և «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1-ից 12 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 2-ից:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |