Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի: 2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի: 2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի: 3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի: 4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի: 5. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |