Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու 38-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից շահագործական հետախուզում կատարելու համար «Մոլիբդենի ախարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին» թիվ 37-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |