Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 

Զեկ. ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԱՅՔ, ԴԱՐԲԱՍ ԵՎ ՈՐՈՏՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ,ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ) ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 29-րդ կետերով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման դրույթների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2025 թվականի հունիսի 17-ի N 2 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1 Սյունիքի մարզի Սիսիան համայնքը (Գորայք,Դարբաս և Որոտնավան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և պաշտպանական կարիքների համար  համայնքային սեփականություն հանդիսացող

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 5․24343հա գյուղատնտեսական արտադրական հողեր (ծածկ․՝ 09-028-0003-0012՝ 1․0հա, 09-028-0003-0001-ից 4․24343հա)․

ջրային նպատակային նշանակության հողերից 0․39407հա հիդրոտեխնիկական և ջրատնտեսական օբյեկտների հողեր (ծածկ․՝ 09-078-0104-0109-ից)․

․ գյուղատնտեսական նշանակության հողերից 13․77757հա, որից 4․12667հա ջրովի վարելահող, 8․61902հա արոտավայր, 1․03188հա այլ հողատեսք (ծածկ․՝ 09-031-0208-0028-ից՝  11․47047հա, 09-078-0110-0207՝ 1․27522հա, 09-078-0104-0175-ից՝ 1․03188հա) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիայի։

2․ Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի նպատակային նշանակության փոխադրված 5․24343հա, 0․39407հա  և 13․77757հա ընդհանուր մակերեսով հողամասերը անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը։

3․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.76 Մբ)
(187.96 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner