|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 12  դեկտեմբերի  2017 թվականի N 23(Ա)
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հուլիսի 30-ի թիվ 16-Ն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 144-Ն համատեղ հրամաններն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  15  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սիսիանի տարածքային բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:2.Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
 | 
| 
 | Կողմ -15  ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (22.46 Կբ)
 հավելված |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |