Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2017 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 115 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 14 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Անգեղակոթ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2575հա ընդհանուր մակերեսով (11 միավոր), որից 0.2248հա վարելահող (կադաստրային ծածկագրեր՝ 09-019-0217-0058, 09-013-0214-0080, 09-013-0223-0248, 09-013-0215-0065, 09-013-0217-0056, 09-013-0233-0027, 09-013-0222-0121, 09-013-0223-0250, 09-013-0217-0060) և 0.0327հա (ծածկ. 09-013-0003-0015, 09-013-0003-0016) այլ հողամասերի նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ:
2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարին՝
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: