| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով      կողմ,      դեմ,      ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգը.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 66(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կողմից 2018 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին:
 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը համայնքային կազմակերպությանը վերապահելու մասին:
 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման և ամենամյա գույքագրման փաստաթղթերի կարգը հաստատելու մասին:
 7. Համայնքային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կազմում միավորված նախկին Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ-ն, Բռնակոթի, Շաղատի, Շաքիի, Դարբասի, Աղիտուի, Ույծի, Նորավանի, Անգեղակոթի համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունները Սիսիանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին:
 9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սիսիանի տարածքային բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին:
 10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին:
 11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:
 12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
 13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում տնային կենդանիներ պահելու համաքաղաքային կանոնները հաստատելու մասին:
 
 |