Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին: |