Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ՝ հոգեբան Կարեն Ավագյանի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասին» թիվ 24(Ա) որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի հավելվածի 7-րդ կետի «Կարեն Ավագյան - զորամասի սպա-հոգեբան» բառերը փոխարինել «Արուս Գասպարյան - «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատութուն» ՀՈԱԿ-ի տնօրեն, մանկավարժ-հոգեբան» բառերով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |